Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 155 ամյակը

Մայիսի 8-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 155 ամյակին:
Հանդիսությանը մասնակցում էին գրողներ, Հովհաննես Հովհաննիսյանի անվան թանգարանի աշխատակիցներ և գրասեր հասարակայնություն:
Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը :Նա ՀԳՄ պատվոգիր հանձնեց թանգարանի աշխատակազմին՝ Հայաստանի գրողների միության հետ համատեղ իրականացրած բազմաթիվ գրական հանդիպումների, քննարկումների, ժամանակակից գրողների շնորհանդեսների կազմակերպման համար: