ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1950թ. մարտի 3-ին, Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստանի Հանրապետություն):
Ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979թ.:
Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ:
Եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» հրատարակչությունների գլխավոր խմբագիրը:
Տարբեր տարիներ համատեղությամբ աշխատել է «Հայություն», «Երկիր ավետյաց», «Երկիր Նաիրի», «Ասպնջակ», «Հայաստան» թերթերում: «Համո Սահյան» ԳՄԿ հիմնադիր անդամ է: Կազմել է մի շարք գրողների (Ջիվանի, Հ. Սահյան, Ս. Եսենին) գրքեր։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Լևոն Օսեփյան, Պատմվածքներ, Մոսկվա, 2011։
2. Լեոնիդ Ենգիբարյան, «Ծաղրածուն աշունը սրտում», Եր., 2010։
3. Գարսիա Մարկես, «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», Եր., 2010։
4. Քնյուտ Համսուն, «Միստերիաներ», Ա. Յայլոյանի համահեղինակությամբ, Եր., 2009։
5. Վլադիմիր Ստուպիշին, «Իմ առաքելությունը Հայաստանում», Եր., 2005։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2014 թ. արժանացել է «Արմենպրեսի գործակալության «Տարվա բեթսելեր» մրցանակիի` Գ. Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» թարգմանության համար։
2. 2011 թ. արժանացել է «Համո Սահյան» Ոսկե հուշամեդալի։
3. 1987 թ. արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության մրցանակի։

Հասցե՝ Երևան 90, Նոր Նորքի 6-րդ զանգված,
Շոպրոնի 2-րդ նրբանցք, շենք 3, բն. 30
հեռ. բն.66-57-95, բջջ. 094-70-07-78