ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1940 թ. հուլիսի 26-ին, Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Մասնակցել է արցախյան ազատամարտին։ Նրա բանաստեղծություններն ու պատմվածքները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում, տարբեր պարբերականներում ու հանդեսներում, իսկ պիեսները բեմադրվել են հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն, ղազախերեն։ Շուրջ 15 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐԸ

1. Վերադարձ, Եր., 2013։
2. Բաժանարար գիծ (պատմվածքներ), Եր., 2011 ։
3. Կանթեղ (վեպ), Եր., 2010։
4. Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, Եր., 2003։
5. Լաբիրինթոս (պատմվածքներ), Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2004թ. «Աստվածների կանչը» ժողովածուի համար արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
2. Արժանացել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան 100», «Վազգեն Սարգսյան» մեդալների և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալի։
3. 1999թ. «Այսպես են մեռնում արծիվները» վիպակի համար արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության և ՊՆ-ի հետ համատեղ «Ես քո զինվորն եմ, հայրենիք» մրցանակի։
4. 1979թ. «Մորեղբայրս» պատմվածքի համար արժանացել է «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» մրցանակի։

Հասցե՝ Երևան 62, Թոթովենցի 6/1,
հեռ. բն. 63-54-95, բջջ. 093-87-85-69,
Էլ. փոստ՝ Hovikvardumyan@yahoo.com