ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը
Փետրվարի 15-ին ՝ ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին և Գիրք նվիրելու օրվան:
ՀԳՄ նախագահը խոսք ասաց Հ. Թումանյանի մասին և ներկայացրեց արտերկրում (Իրան, Լիբանան, Ջավախք), Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում ՀԳՄ բաժանմունքների կազմակերպած մի շարք միջոցառումների և գրական հանդիսությունների ցանկը՝ նվիրված Մեծ բանաստեղծի 150 ամյա հոբելյանին և Գիրք նվիրելու օրվան:
Ներկայացրեց նաև առաջիկայում Թբիլիսիում տեղի ունենալիք Թումանյանական հոբելյանական միջոցառումները, որոնց կազմակերպիչներն են՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: