ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության լիանիստ, որտեղ քննարկվեցին դրամատուրգիային վերաբերող հարցեր:

Մայիսի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության լիանիստ, որտեղ քննարկվեցին դրամատուրգիային վերաբերող հարցեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Զեկուցումով հանդես եկան Արմեն Ավանեսյանը(գրականագետ), Անուշ Ասլիբեկյանը(արձակագիր ), Նորայր Ադալյանը(արձակագիր), Սամվել Խալաթյանը(դրամատուրգ), Էլֆիք Զոհրաբյանը(արձակագիր, դրամատուրգ):
Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Դավիթ Մուրադյանը(արձակագիր, կինոգետ), Կարինե Խոդիկյանը(«Գրական թերթ»-ի և «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր), Աելիտա Դոլուխանյանը(գրականագետ), Ժենյա Քալանթարյանը(գրականագետ), Սամվել Բեգլարյանը(արձակագիր),Գագիկ Կարապետյանը(դրամատուրգ) և Ալիս Հովհաննիսյանը(արձակագիր):
Լիանիստի ընթացքում հնչած զեկուցումները կհրապարակվեն Գրական թերթում, ապա աշնանը տեղի կունենա քննարկում ՀԳՄ թատերական գործիչների միության և շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ: