Հանդիպում Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում

Հանդիպում Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում

Ի նշանավորումն ՀԳՄ 85 – ամյակի, նոյեմբերի 19-ին մի խումբ գրողներ եղան Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում: Հետաքրքիր զրույց ծավալվեց միության անցած փառավոր, միաժամանակ բարդ ու դժվարին ճանապարհի մասին: Գրողները հիշարժան դրվագներ ներկայացրին իրենց գրական կենսագրությունից: Հաճելի անակնկալներ էր պատրաստել քանգարանի տնօրինությունը: Շնորհավորագրեր հանձնվեցին ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին ինչպես նաև հանդիպմանը ներկա գրողներ Լևոն Բլբուլյանին, Վան Արյանին, որոնց համար նույնպես հոբելյանական էր անցնող տարին: Գագիկ Դավթյանը թանգարանին նվիրեց վերջին տարիներին հրատարակված իր գրքերից: