ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
Կուբայում, «Vision Hidros» հրատարակչության կողմից հրատարակված «Իմ Մայրիկ» («Mu Mother») անթոլոգիայում, որտեղ աշխարհի տարբեր երկրների բանաստեղծների՝ մորը նվիրված գործեր են ամփոփված, տեղ է գտել նաև Լևոն Բլբուլյանի «Մորս» բանաստեղծությունը՝ հայերեն, իսպաներեն զուգահեռաբար, հեղինակի` մոր հետ միասին լուսանկարով, նրա մասին կենսագրական համառոտ տեղեկությամբ:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հավանայում մայիսի 23-28-ը կայացած պոեզիայի միջազգային փառատոնին, որին բանաստեղծը ևս հրավիրված էր, թեև, հանգամանքների բերումով, չկարողացավ մեկնել: Բայց կարելի է ասել, որ շնորհիվ մայրերգության ուշագրավ այդ ժողովածուում տպագրված գեղեցիկ բանաստեղծության նա, այնուամենայ- նիվ, ինչոր չափով մասնակցել է փառատոնին…