Հայտարարություն

Ս/թ. հոկտեմբեր ամսին ՀԳՄ-ում տեղի կունենա «Մուտք» ամենամյա մրցանակաբաշխության ամփոփում պոեզիայի և արձակի անվանակարգերում, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ: Մրցանակաբաշխությունը նվիրված է Լևոն Անանյանի հիշատակին /հովանավոր՝ բանաստեղծ Նաթելլա Լալաբեկյան, ԱՄՆ/:

Ներկայացնել
ա/ պոեզիա՝ գիրք և տպագրված բանաստեղծական շարքեր
բ/ արձակ՝ գիրք և տպագրված պատմվածքներ ու վիպակներ:

Պոեզիայի և արձակի անվանակարգերում՝ յուրաքանչյուրի համար՝
l-ին մրցանակ – 200 $ համարժեք դրամ
ll-րդ մրցանակ – 100 $ համարժեք դրամ
lll-րդ մրցանակ – 50 $ համարժեք դրամ

Գործերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 30-ը, ՀԳՄ գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին: Հեռ.՝ 56-45-70:

Հայաստանի գրողների միություն