ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հայտարարում են մրցանակաբաշխություն: 2018թ. ընթացքում երիտասարդ (մինչև 35տ.) քննադատների և գրականագետների հրատարակած ժամանակակից գրականության վերաբերյալ լավագույն գիտական հոդվածների և ուսումնասիրությունների համար:
Սահմանվում է 3 մրցանակ՝

առաջին՝ 75.000դրամ,
երկրորդ՝ 50.000 դրամ,
երրորդ՝ 25.000դրամ:

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:
Մրցանակաբաշխության ներկայացվող նյութերը հանձնել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, ՀԳՄ գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին (Բաղրամյան 3, 2-րդ հարկ, հեռ.՝ 010 56 45 70:)
Մրցանակաբաշխության ներկայացվող գործերը չեն վերադարձվում:

Հայաստանի գրողների միություն
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ