Հայտարարություն

Հայտարարություն
ԻԻՀ տարվա գիրք միջազգային համաշխարհային 26-րդ մրցանակաբաշխություն

ԻԻՀ տարվա գիրք միջազգային համաշխարհային մրցանակաբաշխության քարտուղարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ համաշխարհային մրցանակաբաշխության 26-րդ շրջանի նպատակն է իսլամագիտության և իրանագիտության հետազոտություններին և թարգմանությանը միտված արժեքավոր աշխատությունների ճանաչումն ու հանրայնացումը։
Սույն մրցանակը նախատեսված է 2017 թ.–ին աշխարհի տարբեր երկրներում և տարբեր լեզուներով հետևյալ երեք անվանակարգերում` գրքի հեղինակում, վերամշակում և թարգմանություն, լույս տեսած գրքերի համար։
Այսպիսով, մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացող հրատարակիչներին, արվեստագետներին և փորձագետներին խնդրում ենք իրենց ստեղծագործական ուղու մասին հակիրճ տեղեկություն և աշխատություններից մեկ օրինակ ուղարկել մրցանակաբաշխության քարտուղարության գրասենյակ և ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոն, որոնց հասցեն կարող եք գտնել սույն հայտարարության վերջում։

Ուղարկվող աշխատանքների թեմատիկան

Իսլամական հետազոտություններ. Իսլամի ընդհանուր դրույթներ, Իսլամական կրթություն և իսլամական ուսմունքներ, իսլամի պատմություն, իսլամի ակնառու գործիչներն ու դեմքերը, իսլամական էթիկան, Ղուրանագիտություն, Ղուրանի ուսումնասիրություններ, Ղուրանի «Հադիսներ»-ի վերլուծություն, իսլամական աղբյուրների թարգմանություն, Ղուրանի համապարփակ քննում և մեկնաբանում, իսլամական իրավագիտություն և իրավունք, իսլամական խոսք, իսլամական փիլիսոփայություն, Սուֆիզմ և միսթիցիզմ, գիտության պատմությունը իսլամում, իսլամի մշակույթն ու քաղաքակրթությունը, իսլամական տնտեսագիտություն, իսլամական արվեստ և ճարտարապետություն, իսլամական ժամանակակից ուսումնասիրություններ և այլն։
Իրանագիտություն, իրանական լեզուները և լեզվաբանությունը, իրանական ցեղերի անտրոպոլոգիան, գիտության պատմությունը Իրանում, պարսից պոեզիա և գրականություն, Իրանի պատմություն, Իրանի արվեստն ու ճարտարապետությունը, Իրանի հնագույն շրջանի պատմությունն ու քաղաքակրթությունը, իրանցի մտավորականների ստեղծագործությունների թարգմանությունը։

Ներկայացված աշխատանքների անհրաժեշտ պահանջները
ա. իրանագիտության և իսլամագիտության վերաբերյալ պատկերացում ստեղծելու գործում ստեղծարարական և նորարարական ունակությամբ օժտվածություն։
բ. Ստեղծագործությունները իրենցից պետք է բարձր և ուշադրության արժանի մշակութային արժեք ներկայացնեն և համապատասխանեն գիտահետազոտական միջազգային չափանիշներին և հեղինակավոր գիտական աղբյուրներից հղումներ ընդգրկեն։
գ. պահպանել գրքի թեմատիկ բաժանումների և գլուխների ներքին բովանդակության և ծավալի կապն ու համապատասխանությունը, պահպանել թեմատիկ բաժանումների և գլուխների վերնագրերի և դրանց ներքո ներկայացված նյութի բովանդակության համապատասխանությունն ու ներդաշնակությունը, ուշադրություն դարձնել շարադրական ոճի միատոնության և ներդաշնակության հետևողական պահպանմանը, բովանդակության և տեխնիկական ցանկի ճշգրիտ հիշատակում, պատշաճ խմբագրության ենթարկված ու առանց տպագրական սխալների լինելը, գրքի բովանդակության և արտաքին հարդարանքի ներդաշնակության պահպանումը։
դ. Թարգմանված գրքերում թարգմանչական կանոնների և չափանիշների խիստ պահպանում։
ե. վերահրատարակման և վերամշակման ենթարկվող գրքերի դեպքում՝ խնդրում ենք քննադատական կարծիքներ արտահայտելիս, բովանդակային ուղղումներ, խմբագրություն և բացատրական լրացումներ կատարելիս ցուցաբերել զսպվածություն, քաղաքավարություն և վիրավորանքից ու անհարգալից վերաբերմունքից զերծ խոսք։
Վերահրատարակվող գրքերում ապահովել նախնական տարբերակի թեմատիկայի բավարար քանակով րնղգրկված լինելը։

Հիշեցնում ենք Ձեզ, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար աշխատանքների ուղարկելու վերջնաժամկետը սպառվում է 2018 թ.–ի սեպտեմբերի 20-ին։

Մրցանակաբաշխության քարաուղարության գրասենյակի հասցեն է՝ ԻԻՀ Թեհրան,
Հաֆթոմ թիր հրապարակ, Ղայեմմաղամ ֆարահանի փաղոց, Ֆաջր փողոցի սկզբնամաս,
շենք N5, 5-րդ հարկ
հեոախոսահամար՝ (0098-021) 88861320
Fax։ (0098-021) 88861322
Էլ. փոստ։ bookaward@ketab.ir
Կայք էջ։ http://www.bookaward.ir

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հասցեն է՝
ՀՀ, քաղաք Երևան, Հրաչյա Քոչար 7/3
Հեոախոսահամար՝ (00374-010) 22 90 53,
22 90 53
22 97 56
Էլ. փոստ: rayizani@yahoo.com
Կայք էջ։ www.yerevan.icro.ir