ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» hիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին յոթ բնագավառներում, այդ թվում և՝
գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա ընթացքում:

ԾԱՆՈՒՑՈՒՄ
• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:
• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
• ՀՀ նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:
Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:
Հայտերն ընդունվում են դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից և Հիմնադրամի կայքից՝ www.himnadram.org: