ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ
Լեհաստանում լույս է տեսել Հայ պոեզիայի անթոլոգիա՝ «Խաչվող զուգահեռներ» խորագրով: Երկլեզու գրքում 53 հայ հեղինակների հետ մեկական ստեղծագործությամբ ներկայացված են ՀԳՄ պատվավոր անդամներ Սերբիայից և Լեհաստանից, ինչպես նաև հայ և լեհ գրականության բարեկամներ Բուլղարիայից, Հունգարիայից, Վիետնամից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Ժողովածուն կազմել և խմբագրել է Գագիկ Դավթյանը, թարգմանել է Կալինա Իզաբելա Զիոլան, ձևավորել-հրատարակել է Դարիուշ Տոմաշ Լեբյոդան: Հիշեցնենք, որ անթոլոգիան լեհ բանաստեղծների հետ Գ. Դավթյանի համագործակցության արդյունքում ստեղծված թվով 6-րդ գիրքն է մեկ տարվա ընթացքում: