Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 ամյակը

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Երևան են ժամանել միջազգային մանկապատանեկան գրականության լավագույն դեմքեր՝IBBY-ի ղեկավար Լիզ Փեյջը(Շվեյցարիա), պարսիկ մանկագիր, Անդերսենի մրցանակակիր Ֆարհադ Հասանզադեն(Իրան), Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին(Իտալիա) և IBBY-ի փոխնախագահ Ալի Ալ Շեմարին (Արաբական Միացյալ Էմիրություններ):
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունը հյուրընկալեց մանկապատանեկան գրականության վերոնշյալ դեմքերին:
Բացման խոսք ասաց և հյուրերին ներկայացրեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան բանաստեղծներ՝ Գագիկ Խաչատրյանը, Հռիփսիմեն, Անուշ Վարդանյանը, Արտեմ Հարությունյանը և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենի խորհրդական Գայանե Կարապետյանը: