ԼԻԼԻԹ

Բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1963թ. մարտի 11-ին, Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Արևիկ» հրատարակչությունում որպես խմբագիր (1987-1992 թթ.) և ՀԳՄ-ում (1992-ից)՝ որպես գրական բաժանմունքների համակարգող, Գրողների միության նախագահի օգնական՝ մշակույթի և գրահրատարակչական աշխատանքների գծով։ Այժմ աշխատում է «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունում։
Նրա բանաստեղծությունները տպագրվում են Հայաստանի և արտերկրի մամուլում։ Գրում է նաև մանուկների համար։
Հայաստանի հանրային խորհրդի անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Հայոց տառերի հեքիաթը, Եր., 2012։
2. Հոգու ներկայացում, Եր., 2004։
3. Աստծո պատվիրանը (մանկական), Եր., 2002։
4. Հոգի և մարմին, Եր., 1999։
5. Սիրո մանանա, Եր., 1992։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Հելենա Կրիժանովա-Բրինձովա, Դուշան (մանկական վիպակ), Եր., 1989։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1996 թ. արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրի և դիպլոմի։
2. 1996-ին, մասնակցելով ՀԳՄ մրցույթին, շահել է Վիեննայում Հովհաննես Շիրազի անունը կրող դպրոցի օրհներգի հեղինակը լինելու պատիվը։
3. 1992թ. «Սիրո մանանա» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի։
4. 1989թ. լավագույն երգի տեքստի համար արժանացել է հանրապետական մրցանակի։

Հասցե՝ Երևան 10, Տիգրան Մեծի 8, բն. 17,
հեռ.՝ բն. 52-42-05, բջջ. 098 10 07 97։