ԼԵՈՆԻԴ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ

Թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002 թ.

Ծնվել է 1953 թ. հունիսի 12-ին, ԽՍՀՄ Բլագովեշչենսկ քաղաքում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնություն)։
Ավարտել է ԵՊՀ ռամանագերմանական բանասիրության ‎ֆակուլտետը։ Աշխատել է հեռուստառադիոպետկոմում, Հայաստանի գրողների միությունում, ՀՀ կառավարությունում։ Թարգմանում է անգլերենից և ռուսերենից։ Վ. Սարոյանի ստեղծագործություններից կատարված թարգմանություններն ընդգրկվել են Սարոյանի քառահատոր ժողովածուի 3-րդ և 4-րդ հատորներում (Եր., 1988, 1991 թթ.), իսկ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը և Սերգեյ Դովլաթովի, Իոսի‎ֆ Բրոդսկու ստեղծագործություններից կատարվածները՝ «Նորք» հանդեսում։

ԵՐԿԵՐ

1. Լիլիաննա Լունգինա, Տողացի, Եր., 2014։
2. Թոմաս դե Վաալ, Սև այգի, Եր., 2014, 2007։
3. Սերգեյ Դովլաթով, Մերոնք, Եր., 2002։
4. Մայքյ Առլեն, Դեպի Արարատ, Եր., 2000։

Հասցե՝ Երևան 25, Այգեստան, 9-րդ փողոց, 69/61
Հեռ.՝ բն. 55-52-62, բջջ. 091 20 68 13
Էլ. փոստ՝ zilleonid@gmail.com