Իտալիայի Մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը հայտարարում է 2016 թ. Ազգային մրցանակ թարգմանության համար:

Իտալիայի Մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը հայտարարում է 2016 թ. Ազգային մրցանակ թարգմանության համար:

Կա 4 մրցանակ.

1) Դասական կամ ժամանակակից լեզվից ու բարբառից իտալերեն մեկ կամ ավելի ստեղծագործություն թարգմանած թարգմանչին,
2) Իտալերենից կամ բարբառից որևէ օտար լեզու ստեղծագործությունը թարգմանած թարգմանչին,
3) Ժամանակակից կամ դասական որևէ լեզվից կամ բարբառից իտալերեն թարգմանված ստեղծագործությունը հրատարակած իտալացի հրատարակչին,
4) Իտալերենից կամ բարբառից այլ լեզու թարգմանված ստեղծագործությունը հրատարակած օտար հրատարակչին:
Դիմումները պետք է ուղարկվեն մինչև 2016թ. փետրվարի 29-ը հետևյալ հասցեով.

Ministero per i Beni e le Attività Culturali ed il Turismo Direzione Generale per le Biblioteche,
gli Istituti Culturali ed il Diritto dautore
Segreteria della commissione per i premi per la traduzione
Via Michele Mercati, n.4 00197 Roma

Դիմումների հետ այլ փաստաթղթեր կցելու մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել դեսպանատան մշակութային բաժին (culturale.jerevan@esteri.it )