ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004 թ.

Ծնվել է 1937 թ. հունվարի 6-ին, Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է շրջթերթում, «Գիտելիք» և գրքասերների ընկերություններում։ Ղեկավարել է Իջևանի Տ. Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը, հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում, հանդեսներում, դասագրքերում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, էստոներեն։ Նրա թարգմանությամբ հայ ընթերցողին են ներկայացվել ուկրաինացի գրողների (Տ. Շևչենկո, Իվ. Ֆրանկո) ստեղծագործությունները։
Ժուռնալիստների միության անդամ է։
Հեղինակ է շուրջ 15 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Հայրենականչ, Եր., 2004։
2. Գրիբոյեդովը և Հայաստանը (պատմական ակնարկ), Եր., 2004, 1976։
3. Արյան կանչը (բանաստեղծություններ), Եր., 1998։
4. Հեռացող կարոտ, Եր., 1994։
5. Երազների հովիտ, Եր., 1990։

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Աբովյան փող., տուն 28
հեռ.՝ բն. 3-29-21, բջջ. 094 11 29 21