ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 26-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր):
Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի դերասան է (1995 թ.-ից), դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:
Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում:
Նկարահանվել է ռուս-հայկական համատեղ արտադրության ռուսալեզու «I’m going to change my name» գեղարվեստական ֆիլմում:
2012 թ. Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բեմադրեց նրա` նոր մեկնաբանությամբ գրված «Բժիշկ Այբոլիտ» պիեսը (ըստ Կ. Չուկովսկու համանուն հեքիաթի):
Հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների, սատիրաների, որոնք տպագրվել են ավելի քան տասը անթոլոգիաներում, ալմանախներում, ինչպես նաև հանրապետական գրական մամուլում: Նրա պիեսները բեմադրվել են Վանաձորի, Շուշիի պետական թատրոններում։
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Վիլյամ Սարոյան, Բան ունեմ ասելու, Եր., 2012։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալի։
2. 2008 թ. «Զարթոնք» երիտասարդական գրական մրցույթում (Գյումրի) նրա «Ամոթի գույնը» հեքիաթն արժանացել է մրցանակի։
3. 2006 թ. Լուի Սաբատիեի դերակատարման համար (Ռ. Լամուրե, «Ա՜խ, փարիզուհիներ, փարիզուհիներ») արժանացել է երիտասարդական թատերական փառատոնի մրցանակի։
4. 2003 թ. որպես ասմունքող` միջմարզային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման։
1. 2000 թ. որպես արձակագիր արժանացել է «Դարավերջի համաքաղաքային փառատոների» դափնեկրի կոչման:

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր,
Աղայան 86/1, բն. 6
հեռ. բն. 2-95-02, բջջ. 093 11 31 08
էլ. փոստ՝ mr-elf@rambler.ru