ԷԼԴԱ ԳՐԻՆ

Արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1985 թ.

Ծնվել է 1928 թ. մարտի 10-ին, Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն)։ Վախճանվել է 27.10.2016թ.

Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ‎ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի օտար լեզուների ասպիրանտուրան։ Հոգեբանություն է դասավանդում ԵՊՀ-ում (1955 թ.-ից)։ Հանրապետության դատական փորձագետ-հոգեբանն է։ Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվել են մոսկովյան և հայկական մամուլում, թարգմանվել ճապոներեն, լեհերեն, չեխերեն և այլ լեզուներով։
Հեղինակ է 14 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Նատյուրմորտ սև ‎‎ֆոնի վրա, Եր., 2011։
2. Ձեռքեր (35 լեզվով), , Եր., 2010։
3. Этот удивительный цвет хаки, Ер., 2008, Прага, 2006։
4. Երազների տիեզերք, Եր., 2004։
5. Ուզում ենք գեղեցիկ ապրել , Եր., 1992։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2008 թ. արժանացել է ԵՊՀ Ոսկե մեդալի։

Հասցե՝ Երևան 19, Պռոշյան 2, բն. 22
հեռ.՝ բն. 22-26-59, աշխ. 55-82-32, 54-89-32