Զորակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունին

Սիրելի հայրենակիցներ,

մեծ տագնապով տեղեկացանք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի, տասնյակ զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին:

Հայաստանի գրողների միությունը իր զորակցությունն է հայտնում  ահավոր այդ աղետից բոլոր տուժածներին: Պատրաստ ենք աջակցելու ինչով կարող ենք:

Դժվարին այս պահին համբերություն և արիություն ենք մաղթում ամենքիդ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան