ԵՂԵՌՆԱԶՈՀ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ «ՀՈՂԸ ԿԸ ԽՕՍԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

ԵՂԵՌՆԱԶՈՀ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ «ՀՈՂԸ ԿԸ ԽՕՍԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Ապրիլի 1-ին «Արտ Բրիջ» գրախանութ – սրճարանում ներկայացվեցին անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով տպագրված «Հողը կը խօսի» ժողովածուները: Գրքերում ներառված են 1915 թ. եղեռնազոհ հայ գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի և Արտաշես Հարությունյանի ստեղծագործությունները: Գրքերը տպագրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ՝ Հայաստանի գրողների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ՀԳՄ հրատարակչությունում: Ծրագրի ղեկավարն է Էդվարդ Միլիտոնյանը:
“Die Erde Spricht” գերմաներեն գիրքը հրատարակված է Հայաստանի գրողների միության, Հալլեի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի և Սաքսոնիա-Անհալթի Ֆրիդրիխ – Բյոդեքեր – Կրայս հիմնադրամի համագործակցությամբ: Թարգմանությունները կատարվել են հայ և գերմանացի թարգմանիչների կողմից.Հրաչյա Ստեփանյանի, Կառլեն Մատինյանի, Ելենա Էթարյանի, Գայանե Գինոյանի, Կարինե Հովհաննիսյանի, Գայանե Մելտոնյանի, Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի, Էլկե Հարթմանի, Րաֆֆի Կանտյանի, Վիկտոր Փանբուկչյանի և գերմանացի գործընկերների Վիլհելմ Բարչի, Անդրե Շինքելի, Դանիելա Դանցի, Մարգարեթ Ուայնի, Թորսթըն Օլեի, Կորնելիա Մարքսի, Քրիստինե Հոբայի, Դիրք Բիրբասի և Յուլիանա Բլեխի: Կազմողներ՝ Հերմինե Նավասարդյան և Տիգրան Գաբոյեան: Խմբագիրներ՝ Յուրգեն Յանկովսկի և Արմենուհի Դրոսթ-Աբգարյան:
“The Earth Speaks” անգլերեն գրքում ներառված են Դայանա Տեր-Հովհաննիսյանի, Պիտեր Բալաքյանի, Սամվել Մկրտչյանի, Արա Բալիոզյանի, Ալիս Սթոուն Բլաքուելի, Թաթուլ Սոնենցի թարգմանությունները, ավելացված են նորերը՝ Հայկ Քաֆթարյանի, Նաիրի Հախվերդիի, Անայիս Սանջյանի, Հարութ Վարդանյանի, Տիգրան Գաբոյեանի, Նորա Թուրբենդյանի: Կազմողներ՝ Հերմինե Նավասարդյան և Տիգրան Գաբոյեան: Խմբագիր՝ Տիգրան Գաբոյեան:
“Земля говорит” ռուսերեն գրքում ներառված են հայ և ռուս թարգմանիչների` Ալբերտ Նալբանդյանի, Գեորգի Կուբատյանի, Յակով Խաչատրյանցի, Յուլիա Գրիգորյանի, Մերի Յուզբաշյանի, Ալլա Տեր-Հակոբյանի, Ալեքսանդր Շչերբակովի, Սեմյոն Բոտվիննիկի, Սերգեյ Շերվինսկու, Օլեգ Շեստինսկու, Պավել Անտոնոլսկու, թարգմանությունները, ավելացված են Գուրգեն Բարենցի և Արուս Ահարոնյանի նոր թարգմանությունները: Կազմողներ՝ Ալբերտ Նալբանդյան և Հերմինե Նավասարդյան: Խմբագիր՝ Ալբերտ Նալբանդյան:
“La Terre Parle” ֆրանսերեն գրքում տպագրված են հայ և օտարերկրյա թարգմանիչներ Բենյամին Չաուշյանի, Վահե Գոդելի, Լյուք Անդրե Մարսելի, Մարկ Դելյուզի, Ժակ Գուշերոնի, Ժերար Հեքիմյանի, Միշել Փոլադյանի, Անահիտ Օհանյանի, Արման Մանյոյի թարգմանությունները: Նոր թարգմանությունները կատարվել են Նվարդ Վարդանյանի, Վահագն Ղուշչյանի, Ռուզան Միրզոյանի, Լուսինե Աբգարյանի, Արմինե Չուքասզյանի, Լուսինե Շուքուրյանի և Ռուզան Պետրոսյանի կողմից: Նախաբանը գրել և խմբագրական աշխատանքներ է կատարել է Սերժ Վենտուրինին: Կազմողներ՝ Նվարդ Վարդանյան և Հերմինե Նավասարդյան: Խմբագիր՝ Նվարդ Վարդանյան:
Գրքերի թարգմական աշխատանքներին իրենց խորհրդատվությամբ և օժանդակությամբ մասնակցել են Ալան Ուայթհորնը, Թաթուլ Սոնենցը, Էլիզաբեթ Մուրադյան-Վենտուրինին, Ժենյա Շմավոնյանը, Նատալի Կոկորեանը, Գրիգոր Ջանիկյանը: Առաջաբանի հեղինակն է Վազգեն Գաբրիելյանը: Գրքերում զետեղված գրողների արխիվային նյութերը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը: Լուսանկարները՝ Անի Բեյթ-Մովսեսի:
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր Վարդանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, ֆրանսերեն գրքի խմբագիր, թարգմանչուհի Նվարդ Վարդանյանը, գրող, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը, «Գրական Տապան» փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը, գրքերի կազմողներ Հերմինե Նավասարդյանը և Տիգրան Գաբոյեանը: Այնուհետև թարգմանիչներ Կառլեն Մատինյանը, Գուրգեն Բարենցը, Նաիրի Հախվերդին, Վահագն Ղուշչյանը և Ռուզան Պետրոսյանը ընթերցեցին գրքերում զետեղված ստեղծագործությունները անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով: Հայերեն տեքստերը ներկայացրեց Աիդա Մինասյանը:Միջոցառմանը մասնակցում էին գրողներ, թարգմանիչներ: Ներկա էր նաև ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: