Գրական մրցանակաբաշխություն

Հարգելի գործընկեր,

Ուրախությամբ ձեզ հայտնում ենք, որ Հայաստանը միացել է Եվրոպական Միության Գրականության Մրցանակին (EUPL),  որին այս տարի առաջին անգամ կարող են ներկայացվել նաև մեր արձակագիրների գործերը։

Եթե ունեք մրցույթի բոլոր պայմաններին համապատասխանող արժանի թեկնածու կարող եք մինչև մարտի սկիզբ ժյուրիին անել ձեր առաջարկները՝ պատասխանելով այս նամակին։

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Մրցույթին ներկայացվում է միմիայն հայ արձակ (պատմվածքների ժողովածու, վեպ)
  • Հեղինակը պետք է ունենա նախկինում հրատարակված առնվազն 2, առավելագույնը՝ 4 արձակի գիրք
  • Առաջադրվող գիրքը պետք է լինի հեղինակի վերջին գործը և հրատարակված լինի նախորդ 18 ամսվա ընթացքում (2019 սեպտեմբերից մինչև 2021 փետրվարը ներառյալ)

Մրցանակի դրամական պարգևը 5 հազար եվրո է։

Հայաստանյան ժյուրիի կազմին, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  Armenia | EU Prize for Literature (euprizeliterature.eu)

Սիրով,

Արմեն Օհանյան