ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1953 թ. փետրվարիի 1-ին, Ալավերդու շրջանի Ջիլիզա գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ 2006 թ.-ից նույն համալսարանի ռեկտորն է։ 2008 թ. Ստ. Զորյանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարաններում ստեղծել է գիտաշխատախումբ և ղեկավարում է մեծ գրողների ստեղծագործությունների համաբարբառների կազմման աշխատանքները։

ԵՐԿԵՐ

2. Հայրենների ոճագիտական և կառուցվածքային ուսումնասիրություններ, Եր., 2013։
3. Հայերենագիտական աշխատասիրություններ, Եր., 2008։
4. Պատմութիւն Սեբէոսի, Համաբարբառ, Եր., 2004։
5. Գրաբարի միակազմ նախադասությունները, Եր., 2002։
6. Գրաբարի վերլուծական բայերի արժույթը, Եր., 2000։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գրաբարից)

1. Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, Եր., 2011։
2. Սեբեոս, Պատմություն, Եր., 2004։
3. Ս. Գրիգոր Նարեկացի, Նիկիական հանգանակ («Մատյան ողբերգության», գլուխ ՀԵ), Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
2. 2008 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
3. 2004 թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի «Շնորհակալագրով»։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր
Գր. Լուսավորչի 40/18
հեռ.՝ բն. 2-09-20, բջջ. 077 77 09 20