ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995 թ.

Ծնվել է 1950 թվականի հունվարի 25-ին, Երևանում։
Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Հեղինակ է պատմվածքների, վեպերի, պիեսների. պիեսները բազմիցս բեմադրվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, նաև Երևանի (Հր. Ղափլանյանի անվան դրամատիկ, Հակոբ Պարոնյանի անվան), Լոս Անջելեսի թատրոններում, Թբիլիսիի (Պ. Ադամյանի անվան հայկական), ԼՂՀ Ստեփանակերտի (Վ. Փափազյանի անվան) և Վանաձորի (Հ. Աբելյանի անվան) դրամատիկ թատրոններում։ «Հայֆիլմում» նկարահանված (2002 թ.) մի քանի գեղարվեստական ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն, տաջիկերեն։ ՀԳՄ «Գրեթերթ» երիտասարդական գրական թերթի խմբագիրն է (2001 թ.-ից)։

ԵՐԿԵՐ

1. Ենոքի աչքը, Եր., 2012։
2. Հիվանդանոց, Եր., 2012
3. Թատրոն 301 (պիեսներ), Եր., 2008։
4. Սպանել Փրկչին (վիպակներ, պիեսներ), Եր., 2001։
5. Ստվերներ խամաճիկների փողոցում (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. «Անմեղսունակ պարը» պիեսի համար արժանացել է ԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։
2. 2011 թ. «Ենոքի աչքը» վիպակի համար արժանացել է «Հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության մրցանակի։
3. 2011 թ. «Նամակներ ընթացքից» ժողովածուի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի։
4. 2005 թ. «Արևային նավը» պիեսի համար արժանացել է ՀԳՄ Լևոն Շանթի անվան մրցանակի։
5. 1999թ. «Ստվերներ խամաճիկների փողոցում» ժողովածուի համար արժանացել է «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի։

Հասցե՝ Երևան 19, Այգեձորի 69, բն. 30
հեռ. բն. 22-61-74, աշխ. 56-21-90, բջջ. 094 91 12 86
Էլ. փոստ՝ gretert@rambler.ru