Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը շուրջ 10 տարուց ավելի նշվում է նաեւ որպես Գիրք նվիրելու օր։

Օրվա խորհրդով՝ Երևանի քաղաքապետարանի կրթության-վարչության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Երևանի մի շարք դպրոցներում (մոտ 30 )տեղի ունեցան  արդեն ավանդական դարձած գրողների հանդիպումները աշակերտների հետ։Իսկ ՀԳՄ Պոեզիայի պուրակում կազմակերպվել էր  ֆլեշմոբ, որին մասնակցում էին գրողներ, ընթերցողներ։Գրողները գրքեր նվիրեցին անցորդներին և միմյանց։