ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ.

Ծնվել է 1934թ. օգոստոսի 9-ին, Երևանում։
Ավարտել է Երևանի գյուղատնտեսական, գեղարվեստա-թատերական (ռեժիսորական կուրս) ինստիտուտները։
Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում (1967-82 թթ.)։ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում բեմադրել է Ժ. Բ. Մոլիերի «Տարտյու‎ֆը» պիեսը։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչն է (1992 թ.-ից)։
Գրել սկսել է 1959 թ-ից։ Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում, նաև Մոսկվայի ակադեմիական Փոքր թատրոնում։
Հեղինակ է 12 գրքի։

ԵՐԿԵՐ
1. Սանասար պապի զարմանահրաշ պատմությունները, Եր., 2012։
2. Չորս մարդ ցուրտ սենյակում (պիեսների ժողովածու), Եր.‎, 2011։
3. Հավերժի ճամփորդները, Եր., 2009։
4. Սևթաթը (պատմվածքներ), Եր., 2005։
5. Որ սպանեն էլ, չպիտի մեռնինք (դրամաներ), Եր., 2002։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀԳՄ Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակի։
2. 1967 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության պիեսների մրցանակաբաշխության 2-րդ և խրախուսական մրցանակների։
3. 1964 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության պիեսների մրցանակաբաշխության 3-րդ մրցանակի։

Հասցե՝ Երևան 05, Գլինկայի 21, բն. 17
հեռ.՝ բն. 55-57-75, աշխ. 56-30-44, բջջ. 055 88 57 56։