Բանաստեղծ, թարգմանիչ Վարանդի (Իրան) «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 22-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Վարանդի (Իրան) «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը։ Ելույթ ունեցան ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին, Ալեքսանդր Թոփչյանը(գրականագետ, թարգմանիչ, արձակագիր),Արտեմ Հարությունյանը (բանաստեղծ,թարգմանիչ, գրականագետ), Սուրեն Դանիելյանը (գրականագետ, «Սփյուռք» գիտական կենտրոնի տնօրեն), Հռիփսիմէն (բանաստեղծ),Մերուժան Տեր-Գուլանյանը(արձակագիր), Լևոն Շանթի անվան հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Բալասանյանը և նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարի Գրիգորյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վարանդը։