ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1952թ. մարտի 20-ին, Երևանում։
Ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Զբաղվում է հայ-սերբական գրական և մշակութային կապերով։ Բազմիցս մասնակցել է Բելգրադում անցկացվող գրողների և թարգմանիչների միջազգային տարբեր հանդիպումների, պոեզիայի ամենամյա փառատոների։ Իր առաջաբանով կազմել և հրատարակել է հայ և սերբ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Սերբական գրականությունից կատարած նրա թարգմանությունները տպագրվել են Հայաստանի պարբերական մամուլում։ Սերբիայի գրողների միության և «Մատիցա սրպսկա» մշակութային միության անդամ է։ Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, էստոներեն, իտալերեն, հունգարերեն, անգլերեն և տեղ են գտել տարբեր ժողովածուներում։
Սերբիայի կառավարության որոշմամբ 2006 թվականի նոյեմ¬բե¬րին նշանակվել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս:
Հեղինակ է 9-ը գրքի։

ԵՐԿԵՐ
1. Խաչքար, Եր., 2012։
2. Արտամետ (բանաստեղծություններ, երկ¬լեզու (հայերեն-սերբերեն), Նովի Սադ, 2010:
3. Նախնյաց երկիր (բանաստեղծություններ), Եր., 2002։
4. Արարատից մինչև Կոսովո (բանաստեղծություններ և էսսեներ), Բելգրադ, 2000։
5. Բալկանյան կրակների միջով (արձակ), Բելգրադ, 1998, Գորնի Միլանովաց, 1999։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից և սերբերենից)
1. Սերբական ժո¬ղովրդական հեքիաթներ, Եր., 2011:
2. Արարատի երկիր. սերբական պոեզիայի երկլեզու անթոլոգիա՝ նվիրված Հայաստանին, Եր., 2002։
3. Ջոկո Ստոյչիչ, Աղբյուրն անապատում (բանաստեղծություններ), Եր., 1998։
4. Դեսանկա Մաքսիմովիչ, Աշխարհը նույնն է ամենուր (բանաստեղծություններ), Եր., 1998։
5. Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, Գորնի Միլանովաց, 1995։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2012 թ. արժանացել է «Բրանկո Ռադիչևիչ» միջազգային գրական մրցանակի։
2. 2010 թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
3. 1994թ. «Բալկանյան կրակների միջով» գիրքն արժանացել է սերբական «Սուրբ Սավա» գրական մրցանակի։
4. 1993թ. հայ-սերբական գրական և մշակութային կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած վաստակի համար պարգևատրվել է Սերբիայի մշակույթի նախարարության «Ոսկե կրծքանշանով»։

Հասցե՝ Երևան 70, Նար-Դոսի 75, բն. 28,
հեռ. բն. 55-78-96, բջջ. 093 92 96 51
էլ. փոստ՝ van-artamet@mail.ru