ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ.

Ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին, Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ‎ֆակուլտետը և նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը։
1973-1994թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։
Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։
Հեղինակ է 13 գրքի, ինչպես նաև գիտական, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների և բանաստեղծությունների։
Զբաղվում է թարգմանությամբ (ռուսերենից, պարսկերենից)։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն։
1994-2018թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում, քաղաքացիական ծարայության 2-րդ դասի պետական  խորհրդական է ։

2018 -ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող:

ԵՐԿԵՐ
1. Վիշապասար (բանաստեղծություններ, ավանդազրույցներ), Եր., 2012։
2. Վիշապասարի կանչը (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ ռուսերեն), Եր., 2011։
3. Արմատներ (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ), Եր., 2006։
4. Նժդեհյան մասունքներ (հուշապատում), Եր., 2001։
5. Իմ կարոտները (բանաստեղծություններ), Եր., 2000։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2011 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
2. 2011 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2007 թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի։

Հասցե՝ ք. Երևան 33, Գյուլբենկյան 41, բն. 4
հեռ.՝ բն. 26-24-01, բջջ. 091-48-46-01
էլ. փոստ՝ artva@list.ru