ԱՐՍԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Բանաստեղծ, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1941 թ. սեպտեմբերի 6-ին, Հոկտեմբերյանի շրջանի Սովետական գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ալաշկերտ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության (հեռակա) և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ‎ֆակուլտետները։ Աշխատել է մանկավարժության, կոմերիտմիության ոլորտներում, Արմավիրի քաղաքապետարանում, զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Ստեղծել և ղեկավարում է «Գրական Արմավիր» ստեղծագործական հասարակական կազմակերպությունը։ Խմբագրել և հրատարակել է Արմավիրի մարզի և ԼՂՀ Շուշիի տարածաշրջանի ստեղծագործողների 4 ժողովածուներ, որոնք շարունակական են։

ԵՐԿԵՐ

1. Գոհարաժպիտ, Եր., 2010։
2. Առինքնող պատգամ, Եր., 2009։
3. Հոգու մեղեդիներ, Եր., 2008։
4. Մարող արև, Եր., 2006։
5. Հազարատող, Եր., 2005։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007 թ. արժանացել է «Արմավիրի պատավոր քաղաքացի» կոչման։

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր
Հանրապետության 27, բն. 7
հեռ.՝ բն. 2 38 80, բջջ. 093 78 54 46