ԱՐՇԱԿ ՔՈՉԻՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1963թ. հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ):
Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը: Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին (1994 թ.):
Հեղինակ-երգերի կատարող է: Ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ(1995 թ.):
Նրա ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում:

ԵՐԿԵՐ

1. Բեստիարներ-եռերգություն, Եր., 2010։
2. Բեստիարներ, Եր., 2004։
3. Հիշողության հայելի, Եր., 1994։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով։
2. 2009 թ. արժանացել է «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական ԲՀԿ «Հայոց արծիվ» մեդալի։
3. 1999 թ. արժանացել է «Մխիթար Սեբաստացի» գրական մրցանակի:
4. 1997 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր,
Զորավար Անդրանիկի 58/23
հեռ. բն. 2-88-17։