Արշակ Մադոյանի ծննդյան 80 ամյակին նվիրված գրական ցերեկույթ

Հուլիսի 3-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանի ծննդյան 80 ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
Բացման խոսք ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գրականությանը մատուցած ծառայութունների համար Արշակ Մադոյանին հանձնեց ՀԳՄ վաստակի մեդալ:
Ելույթ ունեցան գրականագետ, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ գրականագետ Կարո Վարդանյանը, գրականագետ, փիլիսոփա Հրաչյա Միրզոյանը, գրչակից ընկերները:
Ցերեկույթի վերջում ելույթ ունեցավ նաև Արշակ Մադոյանը: