“Արարատ Մկրտումյան”-ին նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունը:

Արդեն երրորդ տարին է, ինչ գործում է Արարատ Մկրտումյանին (երկրաշարժի ժամանակ զոհված երիտասարդ բանաստեղծ) նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունը: Լոռիի և Շիրակի գրական սերնդի համար մրցանակաբաշխությունը հաջորդաբար անցկացվում է մի տարին՝ Լոռիում, մյուս տարին՝ Շիրակում:
Մրցանակաբաշխությունը հովանավորում է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամը, որի նախագահն է Արթուր Մկրտումյանը:
Ս. Թ. մայիսի 1-ին՝ Արարատ Մկրտումյանի ծննդյան օրը, Գյումրիում ամփոփվեց 3-րդ մրցանակաբաշխությունը: 18 երիտասարդ գրողներ արժանացան խրախուսական դիպլոմների, իսկ գյումրեցի երիտասարդ բանաստեղծուհի Անուշ Հեքիմյանը՝ Արարատ Մկրտումյանի անվան մրցանակի:
Մրցանակաբաշխության ամփոփմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը:
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մասնակիցներին և մրցանակակիրներին, շեշտելով, որ մրցանակն ունի հանրապետական նշանակություն և ամեն տարի մասնակիցների թիվը, բարեբախտաբար, ավելանում է,իսկ հունիսին՝ լավագույնները կմասնակցեն Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների ամենամյա համաժողովին:Ապա, ՀԳՄ նախագահը գրական բարերարի պատվավոր դիպլոմ հանձնեց Արթուր Մկրտումյանին: