Ապրիլի 11-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված մանկապատանեկան ամսագրերի հրատարակման խնդիրներին:

Ապրիլի 11-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված մանկապատանեկան ամսագրերի հրատարակման խնդիրներին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան Թադևոս Տոնոյանը(բանաստեղծ, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի խմբագիր), Անուշ Վարդանյանը(բանաստեղծ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր) , Վարուժան Մնացականյանը( «Կանչ» մանկապատանեկան լրագրի խմբագիր), Էդվարդ Հախվերդյանը (բանաստեղծ, թարգմանիչ), Մարիաննա Վարդանյանը(«Կանչ» թերթի «Շավիղ» պատանեկան խմբագրության ղեկավար ) :
Ասուլիսի ժամանակ ընդունվեց Հայաստանի գրողների միության հայտարարությունը, որը ներկայացրեց Թադևոս Տոնոյանը: