Այվազյանական ընթերցումներ

Մարտի 22-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Այվազյանական ընթերցումներ»ցերեկույթը՝ նվիրված անվանի արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Աղասի Այվազյանի մասին խոսք ասացին և հուշեր պատմեցին ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, գրականագետ Լիլիթ Անտոնյանը, կինոքննադատ Սիրանուշ Գալստյանը և ռեժիսոր Գայանե Ասլանյանը:
Դերասաններ Նարեկ Մարգարյանը և Անուշ Գալստյանը ընթերցեցին Աղասի Այվազյանի «Կիրակոսը» և «Սուրհանդակ» պատմվածքները:
Ցերեկույթը վարում էր գրականագետ Անի Փաշայանը:
ՀԳՄ ԱՐՁԱԿԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ