Ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը

Ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը
Օրերս Ալավերդու մշակույթի կենտրոնում ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» հանրապետական երիտասարդական գրական ամենամյամրցանակաբաշխությունը(2018թ.): Այս անգամ մրցանակաբաշխությանը մասնակցում էին Լոռու մարզում ծնված և ստեղծագործող մինչև 31տարեկան բանաստեղծները:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն էին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ ԱնդրանիկԿարապետյանը, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բանաստեղծներ Գագիկ Սարոյանը, ՍոնաԱնտոնյանը, Ռոզա Հովհաննիսյանը, գրականագետներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Արքմենիկ Նիկողոսյանը, ԱրմենԱվանեսյանը, Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը:
Մայիսի մեկին՝ Արարատ Մկրտումյան բանաստեղծի ծննդյան օրը, Արարատ Մկրտումյանի հարազատները, մրցանակաբաշխությանհանձնաժողովի անդամներն ու այլ մտավորականներ նախապես այցելեցին վաղամեռիկ բանաստեղծի շիրիմին և հարգանքի տուրք մատուցեցին:
Ալավերդու մշակույթի կենտրոնի նախասրահը ձևավորված էր օրվա խորհրդին համապատասխան`1988ի երկրաշարժին զոհված Ա.Մկրտումյանի «Ծանրացող արյուն» և «Մի հայրենիք ավելի» գրքերի շապիկների մեծադիր նկարներով, նրա բանաստեղծություններով:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ ԱրմենԱվանեսյանը, արձակագիր, հրատարակիչ Վան Արյանը և գրասերներ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց գիր ու գրականության, արվեստի դերի ու նշանակության մասին՝ որպես մեր ժողովրդիպատմության ընթացքում գոյատևման կայուն հենարանի: Նա դրվագներ պատմեց «Գարուն» ամսագրի խմբագրությունում աշխատելուտարիներին իր և Արարատ Մկրտումյանի ընկերությունից:
«Մեր պոեզիան դարերի ընթացքում ամփոփել է երկրի ուժն ու գաղափարը,- ասաց նա` անդրադառնալով երիտասարդ բանաստեղծներին՝ ավագսերնդի արժանի փոխարինողներին,- շնորհակալ եմ Արթուր Մկրտումյանին, որի շնորհիվ գրական մթնոլորտ է ստեղծվում, ճանապարհ բացվումնոր սերնդի համար»: Է. Միլիտոնյանը ՀԳՄ վկայագիր հանձնեց առաջին մրցանակակրին և հավելեց, որ նրան հնարավորություն կընձեռվի 5 օրանվճար հանգստանալու Ծաղկաձորի գրողների տանը:
Բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը իր ելույթում նշեց, որ մայիսի 1-ին Արարատ Մկրտումյանը կդառնար 61 տարեկան: Նա անդրադարձավմրցանակաբաշխության նախապատմությանը` նշելով, որ բանաստեղծի եղբայրը` Արթուր Մկրտումյանը, մեծ սիրով է ստանձնելմեկենասությունը` նպաստելով երիտասարդ պոետների բացահայտմանն ու նրանց առաջին քայլերը խրախուսելուն:
Մանվել Միկոյանը ներկայացրեց մրցանակաբաշխության կազմակերպման ընթացքը և մասնակիցների հետ իրականացված աշխատանքը: «Այն,ինչ զլանում է անել պետությունը, անում են Արթուր Մկրտումյանը և իր նման գրասեր, մշակույթի հարգն իմացող մարդիկ»,-ասաց նա:
:
Արթուր Մկրտումյանն իր ելույթում խոստացավ ապահովել գրական այս նախաձեռնության շարունակականությունը:
Գրքերի հրատարակիչ և հրատարակչության խմբագիր Արմեն Ավանեսյանը, բարձր գնահատելով Արարատ Մկրտումյանի բանաստեղծությունը,շնորհակալություն հայտնեց Արթուր Մկրտումյանին
Նախասրահում կատարումներով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի լարային քառյակը : Տպավորիչ էր Մշակույթի կենտրոնիթատրոնի արտիստների թատերականացված կոմպոզիցիան Արարատ Մկրտումյանի բանաստեղծություններով:
Մ. Միկոյանը հրապարակեց մրցանակաբաշխություն արդյունքները:
Գլխավոր մրցանակի արժանացավ ծնունդով ահնիձորցի Մարինե Թաթոյանը: «Արմավ» հրատարակչությունը տպագրել է նրաբանաստեղծությունների ժողովածուն՝ «Առավոտի թևեր» վերնագրով:
Խրախուսական մրցանակների արժանացան վանաձորցի բանաստեղծուհիներ Մանուշակ Քոչարյանը, Իրմա Հակոբյանը, Հրաչուհի Լոռեցյանը,Անահիտ Ղազախեցյանը, Լիլիթ Անդրիասյանը, ալավերդցի Գևորգ Արշակյանը և Վիոլետա Լապտևան: Այս 7 հեղինակների գործերըհրատարակվել են «Բառի եզրագծեր» անթոլոգիայում:
Կատարումներով հանդես եկան օպերային երգիչ Արտակ Ստեփանյանը (նվագակցությամբ Լևոն Հարությունյանի), ուսանողուհի ԱննաՄեջլումյանը, Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Գաբոյանը և ՀովհաննեսՀովհաննիսյանը, որոնք ցերեկույթը վերածեցին իսկական տոնի:
Ցերեկույթը վարեց արձակագիր, դրամատուրգ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ԷլֆիքԶոհրաբյանը:
Սեփ. լրատվություն