ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1976թ.

Ծնվել է 1928թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։  Վախճանվել է 17. 04. 2016 թ.

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Թարգմանել է ավելի քան 50 անուն գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմեր։ Աշխատակցել է հայաստանյան գրական հանդեսներին։ Զբաղվել է մանկապատանեկան գրականության պրոպագանդայով, պետական հեռուստատեսությամբ վարել «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Շառլ Պերո, Հեքիաթներ, Եր., 2008։
2. Գրիմ Եղբայրներ, Հեքիաթներ (լիակատար ժողովածու), Եր., 1981։
3. Ջերոմ Սելենջեր, Վիպակներ և պատմվածքներ, Եր., 1979։
4. Վալտեր Սքոթ, Այվենհո, Եր., 1975։
5. Անդրե Մորուա, Երեք Դյումա, Եր.,1965։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրի՝ «Թարգմանական գրականության մեջ ունեցած ծանրակշիռ վաստակի համար»։
2. 2006 թ. հայ-ռուսական գրական կապերի զարգացմանը նպաստելու համար պարգևատրվել է Մ. Շոլոխովի 100-ամյակի հուշամեդալով։
3. 1972թ. ԽՍՀՄ ժողովուրդների պատմվածքների երկհատոր «Եղբայրական հանդիպում» ժողովածուն կազմելու և թարգմանելու համար արժանացել է ԽՍՀՄ Հրատպետկոմի «Արծաթե մեդալ» պարգևի։

Հասցե՝ Երևան 33, Կոմիտասի 8, բն. 60
հեռ. բն. 27-23-76։