ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է մի շարք ամսագրերում և թերթերում՝ որպես խմբագիր («Էկրան», «Գեղարվեստ», «Ֆիլմ», «Հայություն»): 1968 թվականից տպագրվել է հայաստանյան մամուլում: Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածների: Ներկայումս Հայաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչն է:
Պատմվածքները տպագրվել են մի շարք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, ռումիներեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն, «Լենինական-Գյումրի-Կումայրի» վիպակը՝ ռուսերեն:
Հեղինակ է 8 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Ճյուղեր, տերևներ (վեպ) Եր., 2012։
2. Կանաչ, ուրախ ճամփորդներ (հեքիաթ), Եր. 2011։
3. Օղակը փակվում է (վեպ, պատմվածքներ), Եր., 2003։
4. Դարձ նավահանգիստ, Եր., 2002 ։
5. Սիրո քնքուշ հեքիաթ, Եր., 1994։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. «Ճյուղեր-տերևներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին:
2. 2006 թ. պարգևատրվել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:

Հասցե՝ Երևան 75, Նոր Արեշ 32, տուն 12
հեռ. բն. 45-88-63, բջջ. 093 99 58 06
էլ. փոստ՝ alishovhanisyan@mail.ru