ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1998թ.

Ծնվել է 1948թ. հունվարի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։  Վախճանվել է 11. 12. 2016թ.

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մամուլում, հրատարակչություններում, ՀՀ պետական գրապալատում։ Եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահը, հիմնադրել է մի քանի հասարակական կազմակերպություններ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում։ Այժմ «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիրն է։ Քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների աշակերտների համար կազմել է մայրենի լեզվի և գրականության դասագրքեր։

ԵՐԿԵՐ

1. Երկխոսություն (հրապարակախոսություն), Եր., 2013։
2. Նուրանի (բանաստեղծություններ, քրդերեն), Եր., 2010։
3. Զագրոսի լույսերը (բանաստեղծություններ, քրդերեն), Եր., 2008։
4. Հող և հաց (բանաստեղծություններ, քրդերեն), Եր., 2004։
5. Քարը, Եր.,1987։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։

Հասցե՝ Երևան 65, ՀԱԹ, Գուսան Շերամի 105, բն. 78
Հեռ. բն. 72-20-65, բջջ. 077-10-70-78