ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2002 թ.

Ծնվել է 1973 թվականին, Երևանում:
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
Որպես լրագրող աշխատել է «Ուրբաթ», «Երկիր» թերթերում, «Ազատություն» ռադիոկայանում(1991-1996 թթ.): Եղել է (2001-2003 թթ.) հոլանդական “Daily Sports” ընկերության ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել է (2006-ին) «Ուրբաթ» մամուլի ակումբը, որը ղեկավարում է մինչ օրս: Հիմնադրել է (2009-ին) Report.am հասարակական-քաղաքական, լրատվական կայքէջը, որի գլխավոր խմբագիրն է: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Խմբագիր» հաղորդման հեղինակն ու ղեկավարն է:
Հեղինակ է հայաստանյան և արտասահմանյան մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածների և էսսեների:

ԵՐԿԵՐ

1. Քաղաքական հարբեցողություն (վեպ), Եր., 2013։
2. Կարուսել, Եր., 2006։
3. Այսպես եղավ, Եր., 1999։

Հասցե՝ Երևան 70, Վրացյան 84/1, բն. 7,
հեռ. բն. 55-01-61, աշխ. 53-91-22, բջջ. 091-89-93-42
Էլ. փոստ՝ abelmikaelyan@yahoo.com