Ֆլեշմոբ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

1

Ֆլեշմոբ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Հայաստանի գրողների միությունը Հովհ. Թումանյանի 150-ամյակի և Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպել է միջոցառումներ, հանդիսություններ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում, Վրաստանում, Լիբանանում, Իրանում և մի շարք երկրներում, որտեղ կան հայ գրական համայնքներ և ՀԳՄ անդամներ։
Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀԳՄ-ի նախաձեռնած միջոցառումների շարքից տեղի ունեցավ ֆլեշմոբ՝ Թումանյանի ծննդյան 150-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Ֆլեշմոբի ընթացքում ՀԳՄ անդամները գիրք նվիրեցին Բաղրամյան փողոցի անցորդներին։