ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1988թ.
Ծնվել է 1947 թվականին, Կիրովականում (այժմ՝ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրությունում որպես ավագ խմբագիր, ապա` Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրում` որպես Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ:
Եղել է ՀԳՄ քարտուղար (1993 թ.), «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիր, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ:
Ծառայել է (2000-2007թթ.) թիվ 23935 զորամասում` որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ):
Մարտական գործողությունների մասնակից է, փոխգնդապետ:
Հանրապետական գրական մամուլում պարբերաբար սկսել է տպագրվել ուսանողական տարիներից:
Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, սլովակերեն:

ԵՐԿԵՐ
1. Զոհանվեր (պոեմ), Եր., 2013։
2. Տաբու (վեպ), Եր., 2008։
3. Բազմաշավիղ (բանաստեղծություններ), Եր., 2003։
4. Եկվորներ (վեպ), Եր., 1989։
5. Ալիզ (վեպ), Եր., 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2010 թ. «Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։
2. 2008 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2005 թ. արժանացել է «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչման։
4. 1997թ. արժանացել է ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան «Հայ գրականության ասպարեզում ծանրակշիռ ավանդի համար» մրցանակի։
5. 1986թ. «Ալիզ» և 1989թ. «Եկվորներ», վեպերն արժանացել են ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների։

Հասցե՝ Երևան 25, Լիսինյան 47,
հեռ. բն. 55-31-51, բջջ. 091 54 62 64։