ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

320

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է ճանաչված լեզվաբան, թարգմանչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ, 1989-ից ՀԳՄ անդամ ՍՈՆԱ ՍԱՐԳՍԻ ՍԵՖԵՐՅԱՆԸ։
Ս. Սեֆերյանը ծնվել է 1939թ., Հալեպում։ 1960 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը։ 1963-1965թթ. Լենինգրադի պետական համալսարանի բարձրագույն մանկավարժական կուրսերն անցնելուց հետո, դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
Ս. Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնադրվել են ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970), «Աստղիկ» տարեգիրքը (1988), «Սահակ Պարթև» հրատարակչությունը (1990)։
Ս. Սեֆերյանը Շեքսպիրագիտության կենտրոնի ղեկավարն էր, Երիտասարդ թարգմանիչների ասոցիացիայի պատվավոր անդամ։ Նրա գրչին են պատկանում «Իմաստախոս Շեքսպիրը» (1986 և 2010), «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)» (2002) աշխատությունները, համատեղ կազմված Հայերեն-անգլերեն, Անգլերեն-հայերեն բառարաններ, անգլիական, ամերիկյան գրականությունից (Լուիս Քերոլ, Ռ. Կիպլինգ, Ս. Ֆիցջերալդ և այլն) կատարված բարձրորակ թարգմանություններ։
Սոնա Սեֆերյանի՝ անվանի գրական-մշակութային գործչի, մանկավարժի և թարգմանչուհու հիշատակը վառ կմնա նրա վաստակը գնահատողների, գրական-գիտական հանրության, նրա մտերիմների ու հարազատների սրտերում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ