Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն

50473181_1081781085329300_3753277718456696832_n

Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն

Հունվարի 22-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն, որը կազմակերպել էին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրինությունը, Հայաստանի գրողների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հանդիսությունը բացվեց Նաթան Սրբազանի օրհնությամբ: Ընթերցվեցին ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ -ի նախագահ՝ Արարատ Միրզոյանի ուղերձները: Ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այնուհետև տեղի ունեցավ «Սիլվա Կապուտիկյան 100» նամականիշի մարման արարողություն: Ելույթ ունեցան նաև Ազատ Եղիազարյանը(գրականագետ), Զորի Բալայանը(գրող), Վիկտոր Կրիվոպուսկովը(Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միության նախագահ), Թաթուլ Մանասերյանը(բանաստեղծ, «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի նախագահ), Արամ Սարգսյանը(ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ), Կարո Վարդանյանը(գրականագետ), Արմենուհի Դեմիրճյանը(Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ): Հանդիսության ընթացքում հնչեցին Ս. Կապուտիկյանի տեքստերով երգեր,ընթերցվեցին նրա բանաստեղծություններից:Ինչպես նաև ներկայացվեցին բանաստեղծուհու ստեղծագործություններին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիաներ«Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի (գեղղեկ Նադյա Անտոնյան) և Երևանի կենտրոն վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի (գեղղեկ Արթուր Սարգսյան) սաների մասնակցությամբ: