ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

img_0394

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957թվականից ՀԳՄ անդամ ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԵՍԻ ՍԱՐԻՆՅԱՆԸ։
Ս. Սարինյանը ծնվել է 1924 թ. ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում։ 1949 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը։
1950-ական թվականներից սկսած Ս. Սարինյանը հեղինակել է հայ նոր գրականության պատմությանը, գրականագիտության մեթոդաբանությանն ու տեսությանը, գրական ուղղություններին նվիրված մի շարք մեծարժեք աշխատություններ, այդ թվում՝ «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» (1955), «Հայկական ռոմանտիզմ» (1966), «Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը» (1973), «Գեղարվեստական գրականության պատմականությունը» (1979), «Հայ գաղափարաբանություն» (1998, 2005) և այլն։ Նրա գրչին են պատկանում «Րաֆֆի» (1957), «Մուրացան» (1976), Լևոն Շանթ (1991) մենագրությունները։ 1988-2009 թթ. հրատարակվել է Ս. Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» հինգհատորյակը։
Գրական-գիտական նշանակալից վաստակի համար Ս. Սարինյանն արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների, ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչման։
Անվանի գիտնականի, հայ գրականության, մշակույթի նվիրյալ հետազոտողի հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, գրական-գիտական հանրության, մտերիմների ու հարազատների սրտերում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հոգեհանգիստը՝ հունիսի11-ին, ժամը 18.00-ից Ն.Նորքի Ս. Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ հունիսի 12-ին, ՀՀ ԳԱԱ շենքից, ժամը 12.00-14.00։