ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻ ծննդյան 90-ամյա հոբելյանը

Սերգեյ-Սարինյան1-280x120

 

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻՆ
ծննդյան 90-ամյակի առթիվ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ  Է
ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ  ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻՆ

Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում:
Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական շնորհակալ աշխատանքը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք:

 

ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ ԴԻՏՈՂԸ

Գրողները գրականագետներից մշտապես սպասում են գրախոսականներ, տեսական հոդվածներ, ժամանակակից գրականության մասին վերլուծականներ և հաճախ դժգոհում են, որ մեր գիտնականները սակավ են մասնակցում գրական կյանքի ընթացքին:
Այո՛, մեր ժամանակակից գրականությունը կարիք ունի սթափ ու քննական հայացքի, շատ գրականագետներ խորանում են դասականների ժառանգության մեջ և կարծես երկնչում են անդրադառնալ ապրողների, երբեմն դժվարամարս, ստեղծագործություններին:
Բարեբախտաբար, մեզանում գործող հրաբխի պես իր կրակոտ ոգին անցյալի ու ներկայի վրա տարածող մեկը կա, որ խիզախում է դասականների հետ խոսել դասականաբար և ապրող գրողների հետ քննել ընթացիկ ժամանակի գեղարվեստական ներքին հոսանքները, աշխարհի և Հայաստանի մշակութային, գրական խաչաձևումները: Նա պատասխանատու է հայ գրականության բարձր նշաձողի պահպանման համար: Ուրախալի է, որ ոչ մի օր չի հոգնում այդ դերի մեջ, հսկայական հատորներին գումարում է նոր գրքեր, հոդվածներ: Անելիքն էլ՝ հատու, մտածման մղող, փիլիսոփայական գրականության և գրական փիլիսոփայության սահմանները հսկող:
Նա Սերգեյ Սարինյանն է:
Իր տեսքի պես խրոխտ ու սևեռուն, արծվի պես զննող: Նա ոչ թե տարածություն, այլ ժամանակն է դիտում 90-ամյա բարձունքից:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ