ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ (ԳԱԼՈՒՍՏՅԱՆ)

Արձակագիր, թարգմանիչ, կինոգետ, ՀԳՄ անդամ 1982 թ.

Ծնվել է 1940 թ. հունվարի 5-ին, Ծալկայի շրջանի Քարագլուխ գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է գրական և կինո մամուլում, Հայաստանի գրողների միությունում, Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում, Մշակույթի հայկական ‎ֆոնդում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Նրա արձակ ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։ Դեռևս ուսանողական տարիներից նա զբաղվել է կինոարվեստի տեսությամբ և հրապարակել է մի շարք զեկույցներ. «60-ական թթ. իտալական կինո-նեոռեալիզմ», «Հայ գեղարվեստական կինոն 60-ականներին և պարբերական մամուլը», «Ժամանակակցի կերպարը հայ վավերագրական կինոյում» և այլն։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, հեռուստատեսային հաղորդաշարերի։
Հեղինակ է 30 գրքի (26-ը՝ նվիրված հայ կինոյի և թատրոնի գործիչներին, հայկական և համաշխարհային անիմացիոն կինոյի, ինչպես նաև հայկական վավերագրական կինոյի պատմությանը (2 հատորով))։

ԵՐԿԵՐ

1. Հոգու լույսը էկրանին-Ֆրունզե Դովլաթյան, Երևան, 2017
2. Ատամանով (խորհրդային մուլտիպլիկացիայի հայրը), Երևան, 2015
3. Ժամանակը և փաստը (հայկական վավերագրական կինոն), երկու հատորով, Երևան, 2013-2014
4. Կախարդական գորգ (հայկական անիմացիոն կինոն), Երևան, 2008
5. Օվսաննա-Օրհնություն առ Աստված, վեպ, Երևան, 2003

ՊԱՐԳԵՎՆԵՐ
2011թ. շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում
2015թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության “Գրիգոր Նարեկացի մեդալով” և ՀԳՄ “Ոսկե մեդալով”` գրական վաստակի համար:

Հասցե՝ Երևան 28, Կիևյան 4/3, բն. 18
հեռ.՝ բն. 22-71-59,
բջջ. 094 45 39 49, 041 45 49 49