Սեպտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ամերիկահայ րող Գրիշ Դավթյանի «Անձրև է գալիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

42092492_1091386597691904_7099802178348384256_n

Սեպտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ամերիկահայ րող Գրիշ Դավթյանի «Անձրև է գալիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` Գ. Դավթյանը մասնավորապես Լոս Անջելեսի գրական շրջանակներում եղել և է’ գրական բոլոր հարաբերությունների, գործունեության հենասյունը, ողնաշարային դեր է կատարել գրական կյանքում: «Գրիշ Դավթյանն իր մարդկային բարձր հատկանիշներով միշտ եղել է կապող օղակ, առանցք` ամերիկահայ գրական կազմակերպությունների հետ մեր գրական աշխատանքում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Ապա անդրադառնալով Գ. Դավթյանի բանաստեղծություններին` նա նկատեց, որ այդ ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն է, հիշողությունները, որոնք կապվում են Պարսկաստանի, Հայաստանի, Ամերիկայի հետ: ՙՏարբեր երկրներում ապրած մարդու լիքը ասելիք, որ բանաստեղծական ձևեր է ստանում՚,- նշեց ՀԳՄ նախագահն ու Գ. Դավթյանին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով:
Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց Գ. Դավթյանի սստեղծագործությունների բազմազանությունը` նշելով, որ նրա գրքերի վերնագրերն արդեն իսկ ենթադրում են այն շրջանակը, որի տարածության մեջ նա ստեղծագործում է:«Նրա անընդհատ դեսուդենությունն է` ոչ միայն կենսագրության բերումով, այլև զգացմունքների հորդառատությամբ, բազմազանությամբ»,- ասաց Ա. Նիկողոսյանը` գտնելով, որ վերջին տարիներին գրված գրքերի նպատակադրումը Գ. Դավթյան բանաստեղծի համար սեփական ստեղծագործական հունձքը ամփոփելն է ըստ տեղագրության: «Անձրև է գալիս» ժողովածուում արծարծվում է լոնդոնյան թեման, և կապված է Գ. Դավթյանի ուսանողական կեցության հետ: «Առկա է ոչ միայն տեղանքային, այլև զգացողությունների դրսևորման փոփոխություն»,- ամփոփեց գրականագետը:
Ելույթ ունեցան նաև Սարո Բաբումյանն ու Ազատ Եղիազարյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գրիշ Դավթյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ