«Պ. Սևակ» մասնաճյուղը Էջմիածնում

«Պ. Սևակ» մասնաճյուղը Էջմիածնում

Մեր ժամանակներում, ցավոք, գնալով նվազում է գրքի և գրականության հանդեպ սերը, նվիրվածությունը: Հատուկենտ նվիրյալներ են մնացել, որ ոչ վաղ անցյալի, մասնավորապես, խորհրդային իրականությունից ժառանգած գրական – գեղարվես¬¬տական մշակույթը ներքին մի «սրբազանությամբ» են շարունակում պահպանել: Եվ ոչ միայն փորձում են դա անհա-տականության մակարդակում պահել, որպես բանա¬ստեղծ, բանասեր կամ գրականագետ, այլև պարզապես ընթեր¬ցող: Իբրևլրատվություն սա, իհարկե, ամփոփվում է սոսկ «ստեղծագործական հաշվետվություն» վերտառությամբ, բայց իրականում, շատերս գիտենք`մի այլ կախարդանքով է լցվում այն միջավայրը, ուր ներկաները հաղորդակցվում են խոսքի մոգությանը, չափածո և արձակ «խորացումների» ռեղծվածային աշխարհին: Այսպիսի մի նախաձեռնումի [նման փոխադարձ այցելությունների գաղափարը ՀԳՄ նախագահի` Է.Միլի¬տոնյանի ծրագրերից է] մասնակից եղան Արարատի մարզի «Պ.Սևակ» կենտրոնի անդամները`բանաստեղծներ Հ. Արան, Ա.Գաբրիելյանը, արձակագիր Մ. Աճեմյանը, բանասեր Ս.Սուրենյանը, ինչը, կարելի է ասել, տուրք էր գրքի հետ կապված փետրվարյան տոնական միջոցառումներին: Հյուրըն¬կալը բանաստեղծ, արձակագիր Վասիլ Մենն էր [Վ. Փանոսյան], ում արդի գրական աշխարհում քչերն են ճանաչում, այնուամենայնիվ, դա չխանգարեց ըստ արժանվույն գնահատվի «Պ. Սևակ» մասնաճյուղի կողմից նրա գրական գործունեութ-յունը:
-Մենք գրականություն ենք մտնում տարբեր ճակատագրերով, -միջոցառման բացման իր խոսքում նշեց մասնաճյուղի քարտուղար Մանասեն, -և գրականությունից դուրս ենք գալիս մեկ ճակատագրով: Այս հանրահայտ միտքը, ավելի քան տեղին է հնչում Վ. Մենի առիթով,որ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով մի տեսակ «լուսանցքում» է հայտնվել,սակայն արդյո՞ք, նրանք, որ «բեմահարթակում» են ավելի են իրենց տաղանդով, քան նա:
Այլ ճանապարհ չկա, գրողների ճակատագրերը, մանավանդ այսօր «ոգու սովի» ժամանակներում, հեշտ չեն հարթում առ գալիք իրենց ուղին. -այս «հետ—ությամբ» էին բանխոսներից գրեթե բոլորը:Բարմաղթանքներով ելույթ ունեցան Հ. Արան.
Ս.Սուրենյանը, Մ.Աճեմյանը և Վ.Մենի գրչընկերները: Ընթեր-ցվեցին Վ.Մենի բանաստեղծություններից և մի հատված նրա «Շախմատ» պատմվածքից:Առանձնապես կարևորվեց Մենի «արձակագրական» հմտությունները: Ընթերցումները ուղեկ-ցվում էին երաժշտությամբ: Ի դեպ, Վ. Մենը նաև հրաշալի նկարիչ է: Բայց այդ մասին, մի ուրիշ ամգամ:

«Պ. Սևակ» մասնաճյուղ,

Օ. Չուբարյանի անվան մարզային կենտրոնական գրադարան

20 տարի անց – բանաստեղծն ու հերոսը

Ես խաչված չեմ, բայց կխաչվեմ,
Ես Նարեկ չեմ, բայց կպաշտվեմ,
Ես Աստված չեմ, կաստվածանամ:

20 տարի է անցել Տավուշի շրջանի Չինար գյուցի մատույցներում հերոս մարտիկի, բանաստեղծ հայրենասերի Սամվել Գևորգ¬յանի նահատակությունից: Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անունը կրող դպրոցում հուշ ցերեկույթ էր կազմակերպվել: Հայ քաջորդու հիշատակի ոգեկոչման օրը ներկա էին բազմաթիվ հյուրեր` Արարատի մազպետարանի աշխատակիցներ, Հայ կազակական միության նախագահ Էդուարդ Բադալյանը, Երկրապահ կամավորական միության անդամներ` միության նախագահ գլխա¬վո¬րու¬¬թյամբ, Սամվելի զինակիցներ ու նրան ճանաչողներ: Պատվելի պատվիրա¬կությունը նախ այցելություն ունեցավ հերոսի շիրմին, խնկարկեց ազնվագույն հոգուն, իմացյալ մահով անմահություն նվաճած զինվորին, ծաղիկներ դրվեցին «շիրմաթումբին, որ դարձել է գյուղի երիտասար¬դության երկրպագության ուղտատեղի»:
Միջոցառումը շարունակվեց դպրոցում: Փոքրիկ «ներկայաց-ման» տեսքով աշակերտները ներկաներին ևս մեկ անգամ վերհիշեցրին հերոսի անցած ճանապարհը, նրա բանաստեղ-ծական ճակատագիրը, անսահման հայրենասիրությունը, անձնվեր աշխատանքը տարբեր ոլորտներում և, վերջապես, նրա առանց երկմտության զինվորագրվելը հայ ազատագրական պայքարին:
Արիության առաջին աստիճանի խաչի արժանացած երկրպագելի հայրենասերի մասին շատ է ասվել ու գրվել:
Քիչ է անդրադարձը Սամվել Գևորգյան բանաստեղծին: Ահա նրա ետմհու տպագրված գիրքն է` «Լույսն ափի մեջ»: Սևակայն շունչ: Բանաստեղծական կուլտուրա: Զգում ես բանասիրական իր կրթությունը, եթե օգնել է գեղեցիկ հայերենով խոսել, մի շատ ավելի կարևոր բան էլ Աստծուց է`տաղանդավոր գրիչ, որ այդ մեծ հոգին գերադասեց փոխարինել զենքով: Հավատացած եմ, եթե Սամվելը գրչով շարունակեր իր պայքարը` բանաստեղ-ծական աշխարհում, նույնքան անմոռաց էր մնալու: Նա ընտրեց «մահացուն», որից շատ փափկամորթներ այդ ժամանակներում խուսափեցին, կարծելով ունայն գոյություն քարշ տալը պիտի իրենց «հավերժացնի» իրենց մերձավորների գրկում` անհասու, որ հավերժության ճանապարհը մեկն է լինում` նահատակութ-յուն ռազմի դաշտում լինի, թե արվեստում: Հավատացած եմ Սամվելը արդեն մարտիրոս էր իր դաստիարակությամբ և բարձր գիտակցությամբ, և իր համար միևնույն էր, թե ո՞ր «դաշտում» կզոհաբերվի, և նա ընտրեց առավել վտանգավորը: Ափիս մեջ Սամվելի «լույսն» է իր մոր` Սոնիկ Մանուկյանի «Մայրը որդուն» նախաբանով: Ես ամբողջովին դեռ չէի ընթերցել «Լույսն ափի մեջ» գրքի առաջաբանի փոխարեն խոսքը, և արդեն մտքումս մի համեմատություն էր ուրվագծվում բանստեղծների և հերոսների մասին: Հին հույները հերոսներին պաշտում էին, որպես բանաստեղծական հոգու տեր մեծերի, և բանաստեղծներին պաշտում էին որպես հերոսներ: Չէի գրառել այս միտքը, և …ով ապշանք, մեր սուրբ նահատակի մոր` «Մայրը որդուն» խոսքում հանդիպեցի հետևյալ տողերին. «Քո կորուստ մեծ է, վիշտս` անափ ու անսահման: Ես էլ կարծես վարվեցի հին հույների նման: Նրանք հաղթանակի հասնելու համար աստվածներին զոհաբերում էին իրենց ամենաթանկ էակին» :Ի՞նչ ասեմ: Ուղղակի սարսռեցի: Ինչպե՞ս է պատահում, որ 20 տարվա հեռավորությունից, ես, որ Սամվելին կենդանության օրոք չեմ ճանաչել, և իր մայրը, որ ցավոտ կսկիծով էր այդ ժամանակ հույներին հիշում, ինչպե՞ս կարող էր մենք նույն զգացողությունը ունենայինք, ինչպես կարող էր այս զարմանալի զուգադիպությունը լիներ: Միստիկա չփնտրենք: Այստեղ խիստ իրական բան կա -այն որ մեր հերոս Սամվել Գևորգյանը հույների պես գիտակցաբար է մահին ընդառաջ ելել, հերոսա¬նալու անձնվիրությունը գերադասել մնացյալ ամեն ինչից, որովհետև նա հին հելլեների պես բանստեղծական էր աշխարհը ընկալում ու նույն հելլեների պես հերոսական, որովհետև, ինչպես մայրն է տակավին 1994 թ. գրում Սամվելի միակ գրքի «պատգամում» …իր նմաններով է հայրենիքը կանգուն մնում, ոչ թե մեծ ու փոքր սեղանիկների հետևում կանգնած թափթփուկ¬ներով:
Կրկնեմ,եղբայր, հեռու 90-ական թվականներին մորդ վշտի մեջ` քո բանաստեղծական աշխարհի պես նույնքան հերաոսական թևածող աղոթքը` փառք քեզ, Սամվել, փառք քո նմաններին, ովքեր ընկան հայրենիքի համար:

«Պ.Սևակ» գրական մասնաճյուղ
Մանասե

 

Ցերեկույթ

Բաննաստեղծուհի Դարիկո Խաչատրյանի մասին գրվել են, և գրախոսականներ, և գնահատանքի խոսքեր: Որպես գեղագետ, խոհական-փիլիսոփայական էսսեների հեղինակ, և անշուշտ, նաև որպես բանաստեղծուհի իր կայացման փուլը վաղուց հաստատագրած մեր հայրենակցուհին վերջին «Անմեռ երգեհոն» գիրքը Արարատի մարզային գրադարանում ներկայացնելուց հետո [շնորհանդեսը տեղի ունեցավ սույն տարվա հունիսին], ավելի լայն գրասեր հասարակությանը «մատուցեց»:
Վերջերս Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը վերստին մարդաշատ էր: Ընթերցողների հետ հանդիպումը նվիրված էր Դարիկո Խաչատարյանին: Հանդիսությունը սկսվեց մի տեսաֆիլմի ցուցադրությամբ, ուր զուգահեռված էին բանաստեղծուհու ծննդավայրի` Զանգակա-տան բանաստեղծական շունչը Պ. Սևակի «մշակութայնին» անօտարելի ներկայությամբ ու Դարիկո Խաչատրյանի այդ «մշակույթը» շարունակելու ժառանգականությունը: Կարծես, կրկնակի է Դարիկոյի պատասխանատվությունը: Հենց այս դիտանկյունից էր կառուցել իր խոսքը Դ. Խաչատրյանի մասին,» Պ.Սևակ» մասնաճյուղի ղեկավար Մանասեն, որ կարևորեց բանաստեղծուհու էսսեիստական շնորհները, փորձը, և որ` նա իր աշխարհատեսության մեջ չի սահմանափակվում Հայաստան աշխարհով:
Իսկ առհասարակ` ողջյունի և բացման խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, այնուհետև Դարկոյի լավ բարեկամներ, բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Հակոբ Սնապյանը և այլք: Եղան շնորհավորական ուղերձներ, հիացմունքի խոսքեր, ընթերցումներ «Անմեռ երգեհոն» գրքից, իսկ երիտասարդ գրականագետ Մ. Խաչատր¬յանը հետաքրքիր բացահայտումներով իր ուսումնասիրությունը ներկայացրեց, որ հույս ունենանք վերջինը չի լինի: Ցերեկույթը շնորհակալական խոսքով եզրափակեց Դարիկո Խաչատրյանը:

«Պ. Սևակ» արարատյան մասնաճյուղ