Պոեզիայի միջազգային օր

1332331404_images (1)

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է և այդ առիթով ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հայ և ռուս բանաստեղծների հանդիպում։ Նրանք կարդացին բանաստեղծություններ՝ նվիրված օրվա խորհրդին։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա շնորհավորեց Պոեզիայի օրվա առթիվ և ընթերցեց իր բանաստեղծություններից։ Ռուս բանաստեղծներին ներկայացրեց բանաստեղծ,արձակագիր, հրապարակախոս Ելենա Շուվայեվա Պետրոսյանը։ Հայ բանաստեղծներին ներկայացրեց բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ Արևշատ Ավագյանը։ Բանաստեղծություններ կարդացին Ելենա Լարյուշինան, Վիկտորյա Լևինան, Օլգա Կուտլինան, Նինա Ցուրիկովնան, Նատալյա Ադլերը, Լարիսա Կուզնինսկայան, Շանթ Մկրտչյանը, Արտեմ Հարությունյանը, Անուշ Վարդանյանը, Նորայր Գրիգորյանը, Նոնա Պողոսյանը, Արփի Ոսկանյանը,Ազնիվ Սահակյանը, Հերմինե Նավասարդյանը, Սաթենիկ Ղազարյանը, Մանիկ Աճեմյանը, Վահան Անդրեասյանը, Մանասեն, Արզուման Այվազյանը։ Հեղինակային երգերի կատարումով հանդես եկավ կոմպոզիտոր Սերգեյ Սվերլովը։